Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել ապրիլի 26-ին՝ շաբաթ օրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը: Նիստը սկսվելու է 15.30-ին, առայժմ Խորհրդի նիստ նախատեսված չէ:
Հարցին, թե հայտնի կդառնա՞ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի եւ Կառավարության մյուս անդամների անունները, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ սահմանված ժամկետում բոլորի անուններն էլ կհրապարկվեն: Ենթադրվում է, որ մինչեւ շաբաթվա վերջ ԱԺ նախագահի անունը հայտնի կդառնա, քանի որ հաջորդ շաբաթ՝ ապրիլի 28-ից մեկնարկում է ԱԺ քառօրյան, որտեղ պետք է ԱԺ նախագահ ընտրվի:




























