Հայերը սկսել են ավելի քիչ հանքային ջուր խմել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատ նվազել են 40 տոկոսով եւ կազմել 11 069.5 հազար լիտր:

Միեւնույն ժամանակահատվածում աղբյուրի ջրի արտադրության ծավալները կրճատվել են 13.1 տոկոսով եւ կազմել 3 885.1 հազար լիտր: