Հայաստանում 2010 թ. ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 196 դեպք, որոնցից բացահայտվել է 96-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 15 դեպք։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ հանցագործության 249 դեպք, որոնցից բացահայտվել է 145-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 105 դեպք, որոնցից բացահայտվել է 53-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 25 դեպք:




























