Մայիսի 3-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ավտոմեքենա է ընկել գետը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ ՎԱԶ-2121 մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից և ընկել գետը:
Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից: Ժամը 19.30-ին փրկարարների եւ տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից: Զոհեր և վիրավորներ չկան:



























