Մալայզիական կորած Boeing-777-ի որոնումները կարող են տարիներ տեւել, Reuters-ին ասել է ԱՄՆ_ի ՊՆ բարձրաստիճան աղբյուրը:

Որոնումների ավստրալական համակարգող կենտրոնն  (JACC) էլ հայտնել է, որ Հնդկական օվկիանոսում ստորջրյա որոնումների մակերեսը կմեծացվի, հայտնում է  «Ռոսբալտը»:

Այժմ որոնման գոտին 10 կմ շառավղով տարածք է, եւ ենթադրվում է, որ շուտով որոնման սարքը դուրս կգա այդ սահմաններից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bluefin-21 սարքի օգնությամբ սեւ արկղերի որոնման ստորջրյա փուլը կավարտվի առաջիկա 5-7 օրերին: