Իսպանական Մալյորկա կուրորտի իշխանությունները տուգանք են սահմանել պատշգամբից ցատկելու համար: Վերջին երկու տարում նման միջադեպերը առնվազն երեք հանգստացողի կյանք են խլել: 

Տուգանքը կազմում է 200-400 եվրո: Այն կգանձեն հունիսից: Մասնավորապես, նախատեսվում է պատժել պատշգամբից պատշգամբ, կամ պատշգամբից լողավազան ցատկողներին, հայտնում է gazeta.ru-ն:

Իսպանիայի հյուսիսի մյուս կուրորտները նույնպես արգելել էին այդպիսի վարքը:

Պատշգամբից պատշգամբ ցատկելու երեւույթն Իսպանիայում ի հայտ է եկել 2010թ.: Բալեարյան կղզիներում, հատկապես՝ Իբիցայում, երիտասարդ զբոսաշրջիկների մոտ շատ է տարածված պատշգամբից պատշգամբ կամ պատշգամբից լողավազան ցատկելու այդ վտանգավոր խաղը՝ ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ: