Virgin Australia ավիաընկերության օդանավը, որը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առեւանգվել էր անհայտ անձանց կողմից, վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռեյթերը»:
Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Virgin Australia ավիաընկերությունը, որը նախկինում հայտնի էր Virgin Blue անվամբ, հիմնադրել է անգլիացի գործարար Ռիչարդ Բրենսոնը՝ 2000 թ.: Իր աշխատանքի սկզբում ընկերությունը լիզինգով վերցրել էր Boeing 737-400 չորս օդանավ եւ սկսել պարբերական չվերթներ իրականացնել Բրիսբենի եւ Սիդնեյի միջեւ: Նախորդ տարիներին ընկերությունը դարձել էր Ավստրալիայում Quantas-ից հետո երկրորդ խոշոր ավիափոխադրողը:


























