Արաբական ավիաընկերությունը կարող է մտնել Վրաստանի շուկա: Ինչպես «Կավկազ-Պրես»-ին հայտնել են Վրաստանի Միացյալ տրանսպորտային վարչությունից, ծրագրվում են պարբերական չվերթներ իրականացնել Ռաս Ալ Հայմա-Թբիլիսի-Ռաս Ալ Հայմա ուղղությամբ:
Համապատասխան հայտարարությունն արդեն ուղարկվել է վարչությանը:
Վարչությունում քննարկում են նաեւ Չինաստան չվերթ անցկացնելու հնարավորությունը՝ Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի ուղղությամբ:
Նախատեսվում է, որ ամռանը կավարտվեն բանակցությունները Հորդանանի եւ Քաթարի ընկերությունների հետ, որոնք նույնպես շահագրգռված են Վրաստանի հետ ավիափոխադրումներ իրականացնելու հարցում:



























