Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանում «Մի-8» ուղղաթիռ է պայթել: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Տիմչուկը:
«Քիչ առաջ Կրամատորսկի օդանավակայանում «Մի-8» ուղղաթիռ է պայթել: Զոհեր չկան: Օդաչուն հասցրել է դուրս ցատկել: Նախնական վարկածով՝ թռիչքից առաջ օդանավը տաքացնելիս կրակ են բացել»,-ասել է նա, հաղորդում է ՈՒՆՆ-ն:


























