Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) հրապարակել է «2014թ․տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցը», ըստ որի, Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 65-րդն է՝ 148 երկրների շարքում:

Հայաստանը նախորդ տարվա համեմատությամբ 17 տեղով բարելավել է իր դիրքը:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն, ներկայացնում է 2014թ. զեկույցի ամփոփ տվյալները: