Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում ահաբեկչական ակտ է կանխվել: Տեղի ժամանակով 08.00-ին Ստամբուլի ոստիկանությունն ահազանգ է ստացել կասկածելի առարկայի մասին, որն ընկած է եղել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի մայթին: Օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ կասկածելի առարկան պայթուցիկ սարք է, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով որոշ ժամանակով դադարեցվել էր Բոսֆորի նեղուցի վրայի կամրջի երթեւեկությունը: ԱՅն ժամանակ եւս պայթուցիկ սարք էին գտել կամրջի մոտ: