Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 5-րդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է ավանդական դարձած ծաղկահավաք:

Ապրիլի 26-ի միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած կամավորները, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ ուսանողներ, նոր շունչ կհաղորդեն ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալ իր բերված հազարավոր ծաղիկների:

Մինչեւ ծրագրի մեկնարկը՝ 2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկ հավաքվում եւ այրվում էր որպես աղբ: Այդ խնդրի բնապահպանական լուծում ն ապահովելու նպատակով, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել եւ 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքիմիջոցառումը: Հիմ նադրամի այս նախաձեռնությունը «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմ նական միջոցառում ներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:

Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ծաղկաթերթիկներն առանձնացվում են ցողուններից եւ օգտագործվում թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր եւ նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստված պարարտախառնուրդը՝ այգիների մշակման համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am