Մարիխուանայի պարբերական կիրառումը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների, պարզել են ֆրանսիացի գիտնականները: Մասնավորապես, դա վերաբերում է երիտասարդությանն ու միջին տարիքի անձանց: Նման եզրակացության գիտնականները հանգել են՝ հետազոտելով 1979 մարդու, որոնք պարբերաբար մարիխուանա են օգտագործել: Հետազոտությունը տեւել է 5 տարի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Գիտնականները նշել են, որ մարիխուանան խնդիրներ է հարուցում նաեւ ուղեղի եւ վերջույթների համար:



























