Մարմնի մասերի օպտիկական խոշորացումը կարող է նվազեցնել պարբերական ցավերը, պարզվել է գիտական նոր հետազոտության արդյունքում:
Փորձագետներից մեկը համարում է, որ խոշորացումն աշխատում է, քանի որ մարդն ուշադրություն է դարձնում այն հատվածի վրա, որտեղ ցավ է զգում: «Նեյրոֆիզիոլոգիա» ամսագրում նկարագրված փորձում հետազոտողները փորձի են ենթարկել մասնակիցներին. Մատը ծակելու հետո խոշորացնող կամ փոքրացնող ոսպնյակներ են կիրառել:
Գիտնականները հայտնաբերել են, որ մասնակիցները խոշորացույցի ներքո իրենց ձեռքին նայելիս ավելի քիչ ցավ էին զգում:
Միլան-Բիքոքի համալսարանի հոգեբան Դանիել Ռոմանոյի խոսքով՝ խոշորացնող ապակու օգնությամբ ձեռքին նայելիս մարդիկ սպասում էին, որ ուժեղ ցավ են զգալու եւ թեթեւություն էին զգում, երբ պարզվում էր, որ ցավն իրենց սպասածի նման ուժեղ չէ:




























