Ձերբակալվել են խորտակված հարավկորեական «Սեւոլ» լաստանավի անձնակազմի եւս 4 անդամներ, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ կալանավորվել են լաստանավի 4 մեխանիկները: Այսպիսով անձնակազմի բոլոր 15 անդամները, որոնք լաստանավի կործանման օրը մասնակցել են նրա նավիգացիային, ինչպես նաեւլաստանավի հրամանատարը, գտնվում են կալանքի տակ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանված լաստանավի զոհերի թիվը հասել է 185-ի: Լաստանավը խորտակվել է ապրիլի 16-ին, Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափերից 100 կմ հեռավորության վրա: «Սեւոլ»-ի վրա գտնվել է 470 ուղեւոր: Նրանցից 120-ը համարվում են անհետ կորած: