Ինդոնեզիայի Ճավա կղզու բնակիչներից մեկը բացառիկ հիվանդությամբ է ծառայում, որի արդյունքում նրա վերջույթները ծառի արմատներ եւ ճյուղեր հիշեցնող ինչ-որ բանի են վերածվել: Չնայած երկարատեւ փորձերին, բժիշկներին մինչ այժմ չի հաջողվել բացատրություն գտնել առեղծվածային հիվանդությանը կամ այն բուժող դեղամիջոց գտնել:
Մարդ-ծառը (այսպես են նրան մամուլում անվանում) հիվանդության շնորհիվ հանրաճանաչ է դարձել: Նրա ձեռքերը սկզբից սկսել են գորտնուկներով ծածկվել, որոնք աստիճանաբար մեծացել են եւ ծառի արմատի ձեւ ստացել: Հիվանդը խոստովանում է, որ իր առօրյա կյանքից այլեւս ոչինչ չի մնացել` այլակերպված վերջույթները խանգարում են նրան աշխատել եւ սովորական կյանք վարել, հաղորդում է EuroSMI-ն:
Բժիշկները չեն դադարեցնում ջանքերը` փորձելով ինչ-որ կերպ թեթեւացնել դժբախտի տառապանքները, բայց առայժմ նրանց չի հաջողվում նշանակալի առաջընթացի հասնել:



























