Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման եւ սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։
Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն կրապատվել է շուրջ 15 հազար ծառ։ Կրապատումը կարեւոր միջոցառում է ծառերի առողջության ու պահպանման առումով:
ՀՀ մարզերից Երեւան է ներկրվել եւ արդեն տեղադրվել ավելի քան 3500 քմ ճիմ։
Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների կողմից, իսկ բակային հատվածներում՝ համատիրությունների ուժերով։
Կրապատումը, ինչպես նաեւ ճմապատման աշխատանքները, շարունակվելու են:




























