Մոսկվայի հանրակացարաններից մեկում անհայտ անձինք տրավմատիկ զենքով կրակոցներ են արձակել, չորս մարդ վիրավորվել է: Նրանցից մեկը Թուրքիայի քաղաքացի է եւ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են ՆԳՆ Մոսկվայի ԳՎ մամուլի ծառայությունից:

Կրակոցների մասին ոստիկանությունը հաղորդում է ստացել ուրբաթ օրվա ժամը 19.30-ին:

«Պարզվել է՝ թուրքական ընկերության կողմից վարձակալված հասցեում անհայտ անձինք խուլիգանական միտումներով մի քանի կրակոց են արձակել՝ ենթադրաբար տրավմատիկ զենքից, եւ թաքնվել», — ասել է «ՌԻԱ Նովոստիի» զրուցակիցը:

Ըստ նրա՝ կրակողները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, նյութական վնաս չեն հասցրել: Քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով: