Ապրիլի 30-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 37 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել, 1968 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Գեղամ Ա.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 23-ին, «Դաուն Թաուն» ՍՊԸ պատուհանի ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել, սակայն դեպքի վայրում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: