Ժամանակակից տեսքով առաջին մարդիկ՝ այսօրվա ոչ աֆրիկյան ժողովուրդների նախնիները, Աֆրիկան լքել են 130 հազար տարի առաջ: Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի գիտնականների խումբը ենթադրել է, որ ժամանակակից տեսակի  մարդիկ Աֆրիկայից հեռացել են արտագաղթի մի քանի հոսանքներով: 

Սկզբում նրանք Արաբական թերակղզու կողմն են ուղեւորվել, հետո՝ Ավստրալիա եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մաս: Հնարավոր է՝ այդ խմբից են սերում ավստրալացի տեղաբնիկները, պապուասները եւ  մելանեզցիները:

Ասիական այլ ժողովուրդները Աֆրիկան 50 հազար տարի առաջ լքած «միգրանտների» նախնիներն են: Նրանք ուղեւորվել էին Հյուսիսային Եվրասիա:

Գիտնականների մեծ մասը համակարծիք են, որ ժամանակակից մարդիկ  100-200 հազարամյակ առաջ գոյություն ունեցած բնակչության ընդհանուր խմբից են սերվել եւ ցրվել են միգրացիայի մեկ ալիքով: Այդ ալիքը թվագրվում էր 50-75 հազար տարի առաջ, փոխանցում է «Կյանքը եւ գիտությունը»: Նոր ուսումնասիրությունը թույլ է տալիս հերքել այս տեսակետը: