ՌԴ մայրաքաղաքի իրավապահներին հաջողվել է ձերբակալել ադրբեջանցու, որը կասկածվում է ծխախոտի կրպակի տիրոջ սպանության մեջ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Կիեւյան կայարանի մոտ: Ենթակայի եւ գործատուի միջեւ վեճն ավարտվել է վերջինիս մահվամբ: Տուժածը, ցանկանալով վրեժխնդիր լինել հարձակվողից, պատահաբար վիրավորել է զարմիկին:
Ներկայումս ոստիկանները պարզում են կատարվածը: Ըստ նախնական վարկածի՝ ծխախոտի կրպակի տիրոջ մահվան մեղավորը վերջինիս հայրենակիցն է՝ վաճառող աշխատող երիտասարդը: Կռվին մասնակցել է 6-8 մարդ, որոնցից մեկը կրակել է խանութպանին, փոխանցում է «Եվրոսմին»:
Արյունահոսող տղամարդը փորձել էր դանակահարել հանցագործին, սակայն պատահաբար վիրավորել է իր զարմիկին, որի կյանքին այժմ ոչինչ չի սպառնում: Իսկ հրազենային վերք ստացած ադրբեջանցին մահացել է շտապօգնության մեքենայում:
Ոստիկաններին հաջողվել է անմիջապես ձերբակալել հարձակվողին: Նրա մեքենան հայտնաբերել են Նիժեգորոդսկի փողոցում, եւ 23-ամյա կասկածյալը շուտով տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք: Ճշտվում է հանցագործության մասնակիցների ինքնությունը:




























