Շվեյցարիայի ավիաընկերություններից մեկում ալերգիկների համար օդանավեր են հայտնվել, հայտնում է Mail Online-ը:

Ալերգիկների քանակն անընդհատ աճում է, այդ պատճառով էլ ավիաընկերությունը որոշել է միջոց գտնել նրանց ուղեւորությունը որքան հնարավոր է անվտանգ եւ հարմարավետ դարձնելու համար:

Ընկերության օդանավերի բոլոր գործվածքները փոխարինվել են հակաալերգիկ նյութով, իսկ առաջին եւ բիզնես դասում ուղեւորներին առաջարկում են հիպոալերգեն  բարձեր: Օդանավերից հեռացրել են նաեւ օդափոխիչները եւ բույսերը, իսկ զուգարաններում դրել ալերգիա չառաջացնող օճառ, փոխանցում է Vokrugsveta.ru-ն:

Այժմ հատուկ ճաշատեսակ, կերակրատեսակներ են  մշակվում, որոնք չեն պարունակի լակտոզներ եւ գլյուտեններ, իսկ ուղեւորներին որպես աղանդեր կառաջարկեն շվեյցարական հայտնի շոկոլադի հակաալերգիկ տարբերակը: