Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կլինի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը կլինի պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել ՀՀԿ խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ Դավիթ Հարությունյանը նշանակվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: