Գիտնականները, որոնք զբաղվում են մոլորակների եւ դրանց վրա կենսագոյության պայմանների ուսումնասիրությամբ, ցնցող հայտարարություն են կատարել
Նրանց կարծիքով՝ «Կշեռքի» համաստեղությունում «Gliese 581g» անվամբ գաճաճ մոլորակ գոյություն ունի, որի վրա մարդիկ կարող էին ապրել այնպես, ինչպես Երկիր մոլորակի վրա: Կարմիր գաճաճը Երկրից գտնվում է 20 լուսնային տարի հեռավորության վրա: Նոր մոլորակի քաշը երեք անգամ գերազանցում է Երկրին քաշին, Gliese 581g-ի ջերմաստիճանային ռեժիմը տարբերվում է կայունությամբ եւ բազմազանությամբ:
Աստղաֆիզիկայի եւ աստղագիտության դասախոս Սթիվեն Վոգթը ենթադրում է, որ Gliese 581g-ում կյանքի գոյության 100 տոկոսանոց հնարավորություններ կան: Տվյալ մոլորակը հայտնագործելու համար մասնագետներից ավելի քան 11 տարի ժամանակ է պահանջվել: Այժմ նրանք վստահորեն կարող են ասել, որ այնտեղ հեղուկ ջուր կա, ինչն էլ կյանքի գոյացման համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: http://www.eurosmi.ru/164uchenye_na_planete_gliese_581g_est_vse_usloviya_dlya_suschestvovaniya_jizni.html
Հետագայում գիտնականները հույս ունեն զբաղվել Gliese 581g-ի հետազոտմամբ, ինչպես որ այժմ հետազոտում են Լուսինը: Փորձագետներն ընդգծում են հայտնագործության կարեւորությունը, որը կարող է մեծ հեռանկարներ բացել Երկրի բնակիչների առաջ:



























