Ամերիկացի գիտնականները չափիչ սարք են ստեղծել, որը որոշում է վարորդ հոգնածությունը: Ղեկի շարժումների վրա հիմնված արտոնագրված տեխնոլոգիան տրամաբանական ու հետեւողական է համարվում, քան այժմ կիրառվող վիդեո-համակարգերը:
Նոր տեխնոլոգիան ներառում է չափիչ սարք, որը գրանցում է ղեկի դիրքը: Այն կարող է տեղադրվել մեքենայի թողարկման ժամանակ, կամ տրամադրվել որպես լրացուցիչ աքսեսուար:
Հետազոտության ընթացքում գիտնականները 29 մասնակիցների համար 10-օրյա գրաֆիկ սահմանեցին, որը չափավոր հոգնածության էր հանգեցնելու: Ամեն անգամ մասնակիցը 30 րոպե տեւողությամբ վարժություն էր կատարում, որի ընթացքում չափում էին արագության, արագացման, ղեկիկառավարման, մեքենայի դիրքի հետ կապված տվյալները:
Գիտնականները պարզել էին, որ երկու ամենակարեւոր գործոնները ղեկավարով անվադողի շրջադարձի անկյան թեքությունն ու դիրքը ճանապարհին: Հենց ղեկի թեքության դինամիկան է որոշում դիրքի փոփոխությունը ժանապարհին, ինչը թույլ է տալիս որոշել հոգնածության աստիճանը նախքան մեքենան իր դիրքին է վերադառնում, հաղորդում է «NEWSru.co.il»-ն:




























