ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Կուապո քաղաքում տորնադոյի հետեւանքով զոհվել է վեց մարդ, հայտնել են տեղի շերիֆի ներկայացուցիչները: Շենքերին հասցված վնասը դեռ չի գնահատվել:
Ըստ իշխանությունների տորնադոն վրա էր հասել ամերիկյան կենտրոնական, հարավային եւ հյուսիսային նահանգներում: Օրվա ընթացքում հայտարարվել էր հնարավոր տորնադոյի եւ փոթորիկների մասին, մասնավորապես՝ Կանզաս, Միսուրի, Միսիսիպի, Նեբրասկա, Այհովա, Արքանզաս, Օկլահոմա, Թեքսաս ե Լուիզիանա նահանգներում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ապրիլի 26-ին տորնադոյի հետեւանքով տուժել էր 15 մարդ, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց: Նյութական վնաս էր հասցվել 140 շենքերի, որոնց մի մասն ամբողջությամբ ավերվել էր:




























