«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ստեղծող Պավել Դուրովը  250 հազար դոլար է վճարել` Կարիբյան ծովում Սենթ Քիթս եւ Նեւիս փոքր կղզի-պետության քաղաքացիությունն ստանալու համար, հայտնում է  «Իզվեստիան»: 

Թերթը պարզել է, որ Դուրովը քաղաքացիություն է ձեռք բերել` 250 հազար դոլար նվիրատվություն կատարելով Սենթ Քիթս եւ Նեւիսի հիմնադրամներից մեկին: Ըստ պետության օրենսդրության` այդ չափի նվիրատվությունը իրավունք է տալիս քաղաքացիություն ստանալ:

Միեւնույն ժամանակ, Դուրովին ծանոթ այլ զրուցակիցները պնդում են, որ Սենթ Քիթս եւ Նեւիսի քաղաքացիությունը նա ստացել էր մեկ տարի առաջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Պավել Դուրովը հեռացվել էր «ՎԿոնտակտեի» գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո նա հայտարարել էր, որ լքել է Ռուսաստանը եւ չի պատրաստվում վերադառնալ: Նա նաեւ հայտնել էր այս տարի նոր սոցիալական բջջային ցանց ստեղծելու իր մտադրության մասին:

«Վկոնտակտե»-ի հիմադիր Պավել Դուրովը լքել է Ռուսաստանը եւ այլեւս չի պատրաստվում վերադառնալ