ԱՄՆ-ի Քալիֆորնիայի Սան Պաբլո նեղուցի օդային տարածքում բախվել են երկու օդանավեր: Օդանավերից մեկն ընկել է նեղուցը, մյուսը կարողացել է հասնել օդանավակայան:
Մադկանց որոնումների համար ուղարկվել են չորս նավակ եւ մեկ ուղղաթիռ: Դեռեւս հայտնաբերվել են միայն օդանավի բեկորները, ոչ մի մարդ չի գտնվել, ասել է առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Լումանիա Ստյուարտը:
Նեղուցն է ընկել Cessna 210 օդանավը, վայրէջք է կարողացել կատարել Hawker Sea Fury ТМК 20-ը:
Նախնական տվյալներով` երկու օդանավերում էլ մեկական մարդ է եղել: Hawker Sea Fury-ի օդաչուն չի տուժել, սակայն Cessna 210-ի օդաչուի մասին ոչինչ հայտնի չէ:



























