Սիբիրում 40,9 հազար հա մակերեսում 88 անտառային հրդեհ է գրանցվել, հայտնել է ՌԴ Անտառտնտեսության համապատասխան բաժանմունքի մամուլի ծառայությունը:

Անտառներ են այրվում նաեւ Բուրյաթիայում (15,5 հա), Տիվայում (30 հա), Խակասիայում (2 հա), Կրասնոյարսկում  (195,2 հա) եւ Իրկուտսկում (695,4 հա): 18 հազար հա տարածքում տեղայնացվել է 39 հրդեհ:

Հրդեհի հիմնական պատճառը կրակի հետ տեղի բնակչության անփույթ վարքն է:

Բուրյաթիայի եւ Մերձբայկալի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: