Մոլդովայից արդեն 100 մարդ օգտվել է ԵՄ ազատ մուտքի իրավունքից` մեկնելով Հունաստան:
ԵՄ-ն ապրիլի 28-ից չեղյալ է հայտարարել Մոլդովայի քաղաքացիների համար նախատեսված վիզային ռեժիմը: Նոր կանոնները տարածվում են միայն արտասահմանյան կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա:
Քիշնեւի միջազգային օդանավակայանում առաջին ազատ մուտքով թռիչքից առաջ խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանի, վարչապետ Յուրի Լենկեի եւ ԵՄ պատվիրակության ղեկավար Պիրկկի Տապիոլայի մասնակցությամբ պաշտոնական արարողություն է տեղի ունեցել:
«Այսօր պատմական օր է: Բոլոր արգելքները հանված են: Վիզային ռեժիմի չեղարկումը եվրոպական քաղաքակրթության եւ արժեքների հետ փոխգործակցության այլ` ավելի բարձր մակարդակի հնարարավորություն է ընձեռում»,-ՌԻԱ-Նովոստիի վկայակոչմամբ, նշել է Մոլդովային վարչապետը:
Ապրիլի 29-ին նա իր ռումինացի գործընկեր Վիկտոր Պոնտայի հետ հանդիպում կանցկացնի երկրի Ունգենյան շրջանում` Ռումինիայի հետ սահմանի անցակետերից մեկում, որտեղ ուղերձով կդիմի առանց վիզայի ԵՄ մեկնող Մոլդովայի քաղաքացիներին:




























