Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում տեղի կունենա պատանի ընթերցողների II միջազգային «Կենդանի դասական» մրցույթի հանրապետական փուլը: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 28-ին, 15.00-ին: Կազմակերպիչն է «Կենդանի դասական» պատանի ընթերցողների մրցույթի հիմնադրամը:
Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը NEWS.am-ին հայտնեց, որ միջոցառմանը ընթերցելու են ռուս, հայ եւ արտասահմանյան գրողների արձակ ստեղծագործություններից: Յուրաքանչյուր ելույթի տեւողությունն է 5 րոպե:
Միջազգային մրցույթի հանրապետական փուլը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: 2013թ. մրցույթը կազմակերպվել էր երկրի միջնակարգ դպրոցների 7-րդ դասարանցիների համար:




























