Անհայտ զինված անձինք Գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող Կոնստանտինովկա քաղաքի ոստիկանության վարչության շենքը:

Ներկայումս շքամուտքի մոտ բարրիկադներ են կառուցված. հաստատության աշխատակիցները դրսում են մնացել: Շենքի մերձակայքում քաղաքային տրանսպորտ չի աշխատում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 

Ընդ որում, աշխարհազորայինները դեռեւս ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Նրանց խոսքով, մայիսի 11-ին նշանակված հանրաքվեին ընդառաջ հարկադրյալ քայլի են դիմել:

Ոստիկանության քաղաքային վարչության շենքի գրավման մասին տեղեկատվությունը պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացել:

Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցները վերջնագիր են ներկայացրել Ուկրաինայի իշխանություններին