Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի անցկացրած ստուգումների, Խմբի եւ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 3.740 մլն ՀՀ դրամի  վարչական տուգանքի 37 որոշում եւ հաշվարկվել է  377.8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը ստուգումներ է իրականացրել 16 իրավաբանական անձանց մոտ եւ հայտնաբերել  «Թափոնների մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Մթնոլորտի պահպանման մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ, ինչի արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ տասնվեց արձանագրություն: Նշանակվել են տուգանքներ 2.33 մլն ՀՀ դրամի չափով: Արագ արձագանքման խնբի հայտնաբերած բնապահպանական օրենսդության խախտման եւս  չորս դեպքի համար սահմանվել է 250 հազար դրամվարչական տուգանք եւ հաշվարկվել 202 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության այլ ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է եւս 1.16 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկվել է 175.8 հազար ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է  159 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար  հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում եւ հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Կոտայքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Լոռու տարածքային ստորաբաժանումը  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային ստորաբաժանումը մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում  առգրավվել է յոթ տիրազուրկ ցանց եւ  13 կգ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերի համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.94 մլն դրամ գումար եւ պետք է մուտքագրվի 2.782 մլն դրամ: