Քրեական հեղինակություններ «Օշականցի Գեւորիկի» եւ «Երրորդմասցի Լյովիկի» միջեւ տեղի ունեցած տարաձայնությունը լուծվել է կամ լուծվելու ճանապարհին է: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

«Վերջերս խոսում էին, որ «Օշականցի Գեւորիկի» եւ «երրորդմասցի Լյովիկի»  միջեւ ծեծկռտուք է եղել: Ես կարծում եմ, որ ինչ որ հեռախոսային զրույցի ընթացքում տարաձայնություններ են եղել, նրանք հակառակորդ ճամբարի ներկայացուցիչներ չեն: Իմ կարծիքով` արդեն քսան օր է անցել ու այս ընթացքում հարցը արդեն լուծվել է կամ լուծվելու է: Այսպես եմ կարծում, որովհետեւ այս քսան օրերի ընթացքում եթե հարցը լուծված չլիներ, ապա հաստատ այլ բաներ տեղի կունենային»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան Prime Crime կայքը տեղեկություններ էր տարածել, թե Երեւանում մարտի վերջին ծեծի է ենթարկվել «օրենքով գող» 43-ամյա Գեւորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է «Օշականցի Գեւորիկ» անվամբ։  Նշվում էր, իբր նրան նեղացնողների շարքում են Հովիկ Աբրահամյանի որդին եւ «օրենքով գող», Պզո մականունով Արմեն Ղազարյանի եղբայրը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am