ՀԱԿ խմբակցությունը կբոյկոտի խորհրդարանի խոսնակի ընտրության քվեարկությունը: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա` իրենց խմբակցությունն այս որոշմամբ նաեւ արտահայտում է Գալուստ Սահակյանի անձի վերաբերյալ դիրքորոշումը: «Խորհրդարանի կազմը չի արտացոլում ժողովրդի իրական ընտրությունը: Մենք անիմաստ ենք համարում մասնակցել խորհրդարանական ապօրինի մեծամասնության կազմակերպած քվեարկությանը»:
Ի պատասխան հարցին` ինչու է իշխանությունն ընտրել Սահակյանին, Զուրաբյանը պատասխանել է, որ անքննելի են ռեժիմի արարքները: «Ձեզ եմ թողնում իշխանության այլասերված երեւակայության բոլոր վերելքները եւ նրանց որոշումները մեկնաբանելու հնարավորությունը: Չեմ ցանկանում այդքան հեռուն գնալ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























