Իրանը Պարսից ծոցում ռազմածովային զորավարժություններ կանցկացնի։

Իսլամական հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հայտարարել է, որ զորավարժությունները կսկեն չորեքշաբթի եւ կտեւեն 8 օր։ Դրանց կմասնակցեն ռազմանավեր եւ սուզանավեր, ինչպես նաեւ ռազմական ավիացայի ստորաբաժանումներ։

Հիշեցնենք, որ սա այս ամսվա մեջ Իրանի անցկացրած երկրորդ զորավարժությունն է իր հարավային ափերի մոտ։