Լեհ ռազմական օդերեւութաբանները Սմոլենսկի շրջանի վատ եղանակային պայմանների մասին իմացել էին տեղական ժամանակով առավոտյան 8։25-ին եւ չեն զգուշացրել այդ մասին նախագահական Ту-154М ինքնաթիռի անձնակազմին, որը մի քանի րոպե հետո վթարի է ենթարկվել։ Մայիս 4-ի թողարկման մեջ գրում է լեհական «Речь Посполита» պարբերականը։

«Լեհ ռազմական օդերեւութաբանները Սմոլենսկի օդանավակայանի վատ եղանակային պայմանների մասին իմացել են միայն ապրիլի 10-ի առավոտյան 8։25 րոպեին։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ նրանք այդ ինֆորմացիան չեն հաղորդել նախագահական Ту-154М ինքնաթիռի անձնակազմին»,-մեջբերում է պարբերականին ИТАР-ТАСС գործակալությունը։

«Նախագահական ինքնաթիռի օդաչուները Սմոլենսկի վերջին եղանակի տեսությունը լսել են „Օկենչեից“ մեկնելուց առաջ՝ առավոտյան 7։27-ին։ Այն ներկայացնում էր առավոտյան ժամը 5-ի եղանակի տեսությունը, եւ ինչպես հետագայում պարզվեց, վաղուց արդեն հնացած էր»,-գրում է «Речь Посполита» պարբերականը։

Ավելի վաղ հաղորդել էին, որ ապրիլի 10-ին Սմոլենսկում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառը կարող էր լիներ նախազգուշական ազդանշանային համակարգերի անսարքությունը։ Լեհաստանի նախագահի ավիապարկի տնօրեն Թոմաս Պետրաժը նաեւ հայտարարել է, որ Լեխ Կաչինսկու ավիապարկը խայտառակ տեխնիկական պայմաններում է գտնվել։