Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ կանոնակարգի համաձայն, ժամը 18.30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի պաշտոնակատար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ արտահերթ նիստում հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցն է:

Հիշեցնենք, որ ԱԺ 5 խմբակցություններ (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն») հայտարարել են այն մասին, որ մտադիր չեն մասնակցել խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը:

Նշենք, որ առանց հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման անհնար է խորհրդարանի խոսնակի գաղտնի քվեարկության անցկացումը: