Անկարայի հաշտարար դատարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 10 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք հայտնի լրագրող Օնդեր Այթաչին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ դատական նիստին մասնակցել են Օնդեր Այթաչի ձաստաբան Գյուրջան Քալեն եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան։
Դատարանը լրագրողին մեղավոր է համարել 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Twitter-ի միջոցով Թուրքիայի վարչապետին անձնական վիրավորանք հասցնելու մեջ եւ դատապարտել 10 ամիս ազատազրկման։
Դատարանը հրաժարվել է պատիժը փոխարինել տուգանքով՝ պնդելով, որ նա նախկինում եւս նման հանցանք է իրականացրել։
Սակայն դատարանը պայմանականորեն մեկ տարով հետաձգել է պատժի կիրառումը։




























