Հոլանդական Ուտերխտում աշխարհում ամենամեծ հեծանվային կայանատեղին կկառուցեն: Համաատասխան պայմանագիրը ստորագրվել է քաղաքապետարանի եւ «ԲԱՄ» շինարարական խմբի միջեւ:

Երեքհարկանի կոնստրուկցիան նախատեսված կլինի 12,5 հազար հեծանիվի համար: Առաջին փուլի շինարարությունը կարժենա 8 մլն եվրո, իսկ ընդհանուր արժեքը կկազմի 48 մլն եվրո:

Ստորգետնյա կայանատեղիի կառուցումը նախատեսված է Ուտերխտի կենտրոնական երկաթուղային կայարանի տարածքի վերակառուցման պլանով, որը պետք է ավարտվի 2018-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հեծանիվների համար կայանատեղիների խնդիր ունեն նաեւ Նիդերլանդների այլ քաղաքներ, հատկապես, մայրաքաղաք Ամստերդամը:

Վիճակագրության համաձայն՝ Նիդերլանդներում հեծանիվների քանակը բնակչության քանակից շատ է, որը վերջին տվյալներով, կազմում 16,8 մլն մարդ: