Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը մանրամասն նկարագրում է երեխաների իրավունքներն ու պարտականությունները: Նոր օրինագիծը թույլ է տալիս պարտադրել երեխաներին օգնել տնային գործերում: Այնտեղ ասվում է, որ մինչեւ 18 տարեկան երեխաները պարտավոր են մասնակցել ընտանեկան կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես, «պատասխանատվություն կրել տունը խնամելու համար՝ անկախ տարիքից ու սեռից»:
Բացի այդ, ըստ նոր օրինագծի, երեխաները պարտավոր են հարգել ծնողներին, ուսուցիչներին եւ դրական վերաբերվել ուսման նկատմամբ:
Նույն օրինագծով սահմանվում է այն մարդկանց ցանկը, որոնց արգելվում է աշխատել երեխաների հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով BBC News-ը:
Ավելի վաղ Իսպանիայի օրենսդրության մեջ օրենք էր ընդունվել, ըստ որի ամուսնացած տղամարդիկ պատասխանատվության են ենթարկվում, եթե տնային գործերում չեն օգնում իրենց կանանց:




























