«Ուկրաինայի Ինտերնետ-կուսակցության» ներկայացուցիչ Դարթ Վեյդերը ցանկանում է Օդեսայի քաղաքապետի թեկնածությունն առաջադրել, ապրիլի 28-ին գրանցման համար նա փաստաթղթերը հանձնել է տեղական տարածքայի ընտրական հանձնաժողով:

Ավելի վաղ Վեյդերը ցանկանում էր Ուկրաինայի նախագահության թեկնածությունն առաջադրել, սակայն ԿԸՀ-ն մերժել էր:

Վեյդերն անձամբ հանձնաժողովի շենք չի եկել, ուղարկել է իր վստահված անձանց:

Նա Ուկրաինայում հայտնի դարձավ իր կողմից կազմակերպված մի շարք ակցիաներից հետո: Նա իրեն արդեն Օդեսայի քաղաքապետ է հայտարարել, հարձակվել է Ուկրաինայի արդարադատության նախարարության վրա, պայքարել ապօրինի կայանումներ դեմ, «աշխարհի վերջից» առաջ Կիեւի բնակիչներին աղ եւ լուցկի է բաժանել:

Դարթ  Վեյդերը Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հայտնի հերոսն է: