Վերջերս բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ երկուշաբթին շաբաթվա ամենածանր օրը չէ, ինչպես համարում է բնակչության մեծամասնությունը. Հակառակը, շաբաթվա առաջին օրը նրանք առավոտյան ժամը 10-ից առավել աշխատունակություն են նկատել:
Պարզվել է, որ հենց երկուշաբթի օրն է մարդու աշխատունակությունը հասնում իր առավելագույնին, բայց երեքշաբթի ժամը 16-ին այդ աշխատունակության մակարդակը հասնում է իր նվազագույնին: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր գործերն անել առավոտյան:
Ընդունված է համարել, որ երկուշաբթին ամենածանր օրն է հանգստյան օրերից հետո, իբր դժվար է թողնել հանգիստը եւ լծվել աշխատանքի: Սակայն իրականում հանգստյան օրերից հետո օրգանիզմը հանգստացել է եւ ուժ հավաքել: Հոգեբանների խոսքով՝ շատ լավ է երկուշաբթի առավոտն սկսել թեթեւ նախաճաշով եւ կարճ զբոսանքով եւ այդ դեպքում օրը հրաշալի կանցնի:



























