Եմենի մայրաքաղաքում առեւանգման փորձի ժամանակ գերմանացի դիվանագետ է վիրավորվել:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հադա թաղամասում, որտեղ են գտնվում մի շարք օտարերկրյա դեսպանատներ: Զինված անձինք հարձակվել են մեքենայի վրա, որում եղել են երկու գերմանացի դիվանագետներ, բայց նրանց հաջողվել է թաքնվել հարձակվողներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ն:

Գերմանիայի արտաքին գերատեսչությունում նշել են, որ ներկայումս մեքենայի ուղեւորները գտնվում են անվտանգության մեջ: Հետաքննություն է իրականացվում:

Եմենում, որը Արաբական Թերակղզու ամենաքիչ զարգացած երկիրն է, վերջին 20 տարում փրկագին ստանալու նպատակով առեւանգվել են ավելի քան 200 օտարերկրյա քաղաքացիներ: