Մեքսիկայի Սակատեկաս նահանգի Խերես քաղաքում փլվել է ուղեւորատար կամուրջը, որի հետեւանքով ավելի քան 50 մարդ է տուժել: Կամրջի վրա տոնավաճառ է եղել:
Տուժածների մեծ մասը վերջույթների կոտրվածքներ են ստացել: Սակատեկասի նահանգապետ Ալոնսո Ռեյեսը այցելել է քաղաքային հիվանդանոցում գտնվող վիրավորներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Միջադեպի պատճառները պարզվում են:




























