Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն ապրիլի 28-ին, նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական: 

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թեստավորման, խնդիրների ու հարցազրույցի փուլերը հաղթահարած մասնակիցներն են՝ Աբրահամյան Աննա, Ամիրխանյան Անուշ, Անանյան Գուրգեն, Ասրյան Արտաշես, Բզնունի Գագիկ, Հայրապետյան Ատոմ, Հովհաննիսյան Լիանա, Հովհաննիսյան Վահե, Պողոսյան Նարեկ, Ղուկասյան Տաթեւ, Մատինյան Աստղիկ, Մարտիրոսյան Թագուհի, Մեսրոպյան Գայանե, Շահնազարյան Իննա, Պապինյան Ավետիք, Սահակյան Մանուշ, Վարդանյան Լուսինե, Տաշչյան Տաթեւիկ:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր. «Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աղջիկը՝ Աննա Աբրահամյանը, արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման քննություն է հանձնել։  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա քննությունը հաջող հանձնելուց հետո  կնշանակվի նոտար»։