Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պարի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Պարարվեստի հարգարժան գործիչներ,
Հայտնի է, որ սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը` որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն: Ցանկացած տոն առիթ է մեկ անգամ եւս ամփոփելու եւ արժեւորելու պարարվեստի ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին եւ անդրադառնալու նրանց թողած ավանդներին:
Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Պարը հատկապես կարեւորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ նրանում արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, սերն իր ծննդավայրի եւ ազգային սովորույթների նկատմամբ: Այս իմաստով մեծ է Ձեր ավանդը եւ նվիրումը, ինչի առթիվ հայտնում եմ երախտագիտությունս եւ մեկ անգամ եւս շնորհավորում` մաղթելով ստեղծագործական բերկրանքի բազում պահեր եւ նորանոր հաջողություններ»:




























