Ամերիկյան Մոնտանա նահանգում ուղեւորատար գնացք է ռելսերից ընկել: Ինչպես տեղական իշխանություններն են հաղորդել, միջադեպի արդյունքում մեկ մարդ է տուժել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարը Բեյնվիլ քաղաքի մոտակայքում է տեղի ունեցել: Ինչպես գնացքը շահագործող Amtrak ընկերության ներկայացուցիչներն են հաղորդել, 13 վագոններից ընդամենը երեքն են ռելսերից ընկել: Չիկագոյից (Իլլինոյս նահանգ) Սիեթլ (Վաշինգտոն նահանգ) մեկնող գնացքում 117 ուղեւորներ են եղել:
Վթարի պատճառը դեռեւս անհայտ է մնում: Amtrak-ի ներկայացուցիչների խոսքով, մոտակա ժամերին ռելսերից ընկած վագոնները կանջատվեն գնացքից, եւ այն կշարունակի ընթացքը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























