Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Լյաոնին նահանգում պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում են տեղական իշխանությունները:
Պայթյունը նախօրեին`զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Ֆուշուն քաղաքում է հնչել, որտեղ Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտը խորհրդանշող «Լյաոշենյան օպերացիայի» իրադարձությունների վերարտադրմանն էին պատրաստվում:
Միջադեպի արդյունքում մահացել են խնջույքի համար տեխնիկա պատրաստող երկու անձինք, ինչպես նաեւ չորս պատահական անցորդներ:
Պայթյունի պատճառները հետաքննվում են:


























