Ռուսաստանյան Կուբանի Կրոպոտկինո քաղաքում երեք անհայտ անձինք դիմակներով ներխուժել են «Բրոննիսկի յուվելիր» խանութ: Նրանք, սպառնալով խաղալիք ատրճանակներով, սենյակում փակել են սրահի երկու աշխատակիցներին եւ ցուցափեղկերից գողացել բոլոր ոսկերչական իրերն ու զարդերը:

Նախնական գնահատականներով՝ չարագործների արարքի վնասը կազմել է 7, 904 մլն ռուբլի, հաղորդում է LifeNews-ը:

Խանութը ահազանգի ազդանշանային համակարգ է ունեցել: Դեպքի վայրից երկու խաղալիք ատրճանակ է հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ «ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով: